Jump to content

Ռիչարդ Բարտելմես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Բարտելմես
անգլ.՝ Richard Barthelmess
Ծնվել էմայիսի 9, 1895(1895-05-09)[1][2]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Մահացել էօգոստոսի 17, 1963(1963-08-17)[1][2] (68 տարեկան)
Մահվան վայրՍաութհեմփթոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանՖերնկլիֆ[4]
ԿրթությունTrinity College?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր և դերասան
ԱշխատավայրWarner Bros.
Ամուսին(ներ)Մերի Հեյ
Պարգևներ և մրցանակներ

Ռիչարդ Սեմլեր Բարտելմես (անգլ.՝ Richard Semler Barthelmess, մայիսի 9, 1895(1895-05-09)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] - օգոստոսի 17, 1963(1963-08-17)[1][2], Սաութհեմփթոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան և պրոդյուսեր, 1929 թվականի «Օսկար» մրցանակի հավակնորդ, Կինոարվեստների և գիտությունների ակադեմիայի հիմնադիրներից մեկը[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Բարտելմեսը ծնվել է 1895 թվականի մայիսի 9-ին։ Նրա մայրը՝ դերասանուհի Քարոլին Հարիսը, 1909-1917 թվականներին նկարահանվել է Դ.Ու. Գրիֆիթի ֆիլմերում[6][7]։ Երկրորդական դերեր է խաղացել այն ֆիլմերում, որտեղ փայլել են Թեդ Բարան և Մերի Փիքֆորդը։ Միաժամանակ անգլերեն է դասավանդել վերջերս ԱՄՆ ժամանած Ալլա Նազիմովային։

1913 թվականին Ռիչարդը ընդունվել է Թրինիթի քոլեջ[8]։ Երկու տարի անց մասնակցել է «Հարթֆորդ ֆիլմ կորպորեյշն» կինոընկերության նկարահանումներին։ Ստուդիան սնանկացել է, բայց շուտով՝ Ալլա Նազիմովայի հետ հանդիպմով սկսվել է երիտասարդ Բարտելմեսի կինոգործունեությունը։ 1916 թվականին նրանք միասին հանդես են եկել «Պատերազմի հարսնացուները» ֆիլմում։

Կինոգործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պատերազմի հարսնացուները» կարճամետրաժ ֆիլմը Ռիչարդ ԲարՏելմեսի առաջին ֆիլմն է։ Նրա կատարումը ճանաչվել է հաջողված, և Բարտելմեսը դարձել է պրոֆեսիոնալ դերասան՝ շաբաթական ստանալով 50 դոլար։ Ընդհանուր առմամբ, 1916 թվականին Բարտելմեսը նկարահանվել է երեք ֆիլմում։ Դրանցից մեկում նա նույնիսկ ստացել է գլխավոր դերը։ 1917 թվականին Ռիչարդ Բարտելմեսը նկարահանվել է տասնմեկ ժապավեններում։ Դրանցից մի քանիսում գլխավոր դերը խաղացել է Մարգերիտ Քլարկը։ 1919 թվականը դերասանի համար նշանակալից տարի է եղել։ Նրան նկատել է Դ. Ու. Գրիֆիթը և նկարահանել իր մի քանի ֆիլմերում։ Ութ ֆիլմերից հինգում Բարտելմեսի գործընկերներն էին Գիշ քույրերը։ Հատկապես հաջողակ էր նրա դերը «Կոտրված փախուստ» ֆիլմում՝ Լիլիան Գիշի հետ խաղում։ Նա ստեղծել է գեղեցիկ, ազնիվ և համեստ երիտասարդ հերոսի կերպար։ Սա հասարակությանը չգոհացնել չէր կարող։ Ռիչարդ Բարտելմեսը դարձել Է Հոլիվուդի ամենագեղեցիկ տղամարդկանցից մեկը։ Նրա համբավը մեծացել է։ 1921 թվականին նա որոշել է հիմնել իր կինոընկերությունը։ Համագործակցելով հայտնի ռեժիսոր Հենրի Քինգի և Չարլզ Հ. Դյուելի հետ՝ Բարտելմեսը հիմնադրել է «Ինսպիրեյշն փիքչերս» ընկերությունը։ Ընկերությունը թողարկել է տասնմեկ ֆիլմ, բայց դրանցից միայն երկուսն են արդյունավետ եղել։ Վեց տարի անց նա ստիպված է եղել փակվել այն։

Չնայած դրան, Բարտելմեսը շահավետ պայմանագիր է կնքել, որով նախատեսվում էր տարեկան երեք ֆիլմ նկարահանել։ 1920-ական թվականների երկրորդ կեսին հիշարժան են եղել նրա նմանատիպ՝ Նիկի Էլկինսի դերը «Ծուղակը», Ջերի Լարաբիի դերը «Հոգնած գետ» և Դևիդ Քերոլիի դերը «Ծանր բեռը» ֆիլմերում։

1927 թվականին Բարտելմեսը դարձել է Ամերիկյան կինոարվեստի ակադեմիայի 36 հիմնադիրներից մեկը[5], իսկ 1929 թվականին «Օսկար» մրցանակի առաջին երկու թեկնածուներից մեկն է եղել «Հանգույց» և «Լաքապատ տղան» ֆիլմերում տղամարդու լավագույն դերակատարման համար։ Բայց հաղթող է ճանաչվել Էմիլ Յանինգսը։

Կինոյում ձայնի հայտնվելը աշխատանքից զրկել է շատ դերասանների։ Սակայն Ռիչարդ Բարտելմեսը նրանցից մեկը չի եղել, թեև այդ նորամուծությունն անդրադարձել է նաև նրա ստեղծագործական կյանքի վրա։ 1930-ականների սկզբին չկային երիտասարդ աստղեր, ովքեր կարող էին մրցել Բարտելմեսի հետ[9]։ Իսկ ձայնը նոր տեխնիկական հնարավորություններ էր ստեղծել։ Դերասանը կարողացել է ստեղծել ավելի բարդ հոգեբանական դերեր։

«Հարավի ստվերները» ֆիլմը պատմում է Մարվին Բլեյքի (Բարտելմես) պատմությունը, ով մի երիտասարդ տղա է, ում մանուկ հասակում հարուստ հողատերը տարել էր իր տուն։ Մեծանալով՝ երիտասարդը դառնում է հարուստի դստեր՝ Մաջի ուշադրության առարկան։ Այդ ֆիլմում Ռիչարդի գործընկերն Է դարձել վերջերս Հոլիվուդ ժամանած Բեթ Դեյվիսը։

«Վերջին թռիչքի» ժամանակ Բարտելմեսը խաղացել է կորուսյալ սերնդի ներկայացուցչի դերը, իսկ «Ժամանակակից հերոսում» առաջին անգամ իր համար ստեղծել է բացասական հերոսի կերպար։ Բայց արդեն 1930-ական թվականների կեսերին ստուդիան հրաժարվել է շարունակել պայմանագիրը նրա հետ։ Եվս մի քանի տարի նա ստացել է երկրորդ պլանի դերեր։ Նրանցից մեկը Բաթ Մաքֆերսոնն էր՝ «Միայն հրեշտակներն ունեն թևեր» ֆիլմում օդաչուի դերը։ Բարտելմեսի խաղացած օդաչուն հայտնվել էր մի իրավիճակում, որի հետևանքով նրա ընկերը մահացել է։ Իր մեղավորությունը զգալով՝ Մաքֆերսոնը փոխել է իր անունը և մեկնել այլ երկիր։ Բայց այնտեղ նա հանդիպել է հանգուցյալի եղբորը։ Նա չէր կարող հարթել իր մեղքը, բայց գոնե կարողացավ հաշտվել ինքն իր հետ։ Նրա կնոջ դերը խաղացել է Ռիտա Հեյուորթը, ում համար դա իր դեբյուտն էր Ա կատեգորիայի ֆիլմերում։

Դերասանի համար վերջին ֆիլմը ռեժիսոր Ալֆրեդ Գրինի «44-րդ փողոցի մայոր» ֆիլմն է։ Բարտելմեսը ևս մեկ անգամ հայտնվել է էկրանին Ուիլյամ Կաստլի «Զանգ» սարսափ ֆիլմում, բայց դա եղել է ժամանակագրության դրվագ, և Ռիչարդի անունը լուսագրերում չի նշվել։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականին Բարտելմեսը ամուսնացել է պարուհի և դերասանուհի Մերի Հեյի հետ։ Դերասանուհին նույնպես նկարահանվում էր Գրիֆիթի ֆիլմում, և Բարտելմեսի հետ հանդիպել է «Ճանապարհ դեպի արևելք» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Հարսանիքից հետո Մերին նկարահանվել է միայն մեկ ֆիլմում՝ «Նոր խաղալիքներ»։ Բարտելմեսի հետ նրանք դարձել են ֆիլմի պրոդյուսերները և խաղացել են գլխավոր դերեր։ Ռիչարդն ու Մերին դուստր են ունեցել, որին նրանք անվանել են մոր պատվին։ Բայց երեխան չի փրկել ամուսնությունը։ 1927 թվականին զույգը բաժանվել է։

1928 թվականին Ռիչարդ Բարտելմեսը կրկին ամուսնացել է։ Նրա երկրորդ կինն էր Ջեսիկա Ստյուարտ Սարջենտը[6]։ Այս ամուսնությունը հաջող էր և տևել է մինչև Բարտելմեսի մահը։

1942 թվականին Բարտելմեսը, չունենալով պայմանագիր և նկարահանումների նոր առաջարկներ, հավաքագրվել է ԱՄՆ ռազմածովային ուժերում, որտեղ էլ ծառայել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։ Պաշտոնաթող Է եղել կապիտան-լեյտենանտի կոչումով։ Անշարժ գույքի բնագավառում կատարած խելամիտ ներդրումների շնորհիվ ապահովել է իր բարեկեցիկ կյանքը։

Ռիչարդ Բարտելմեսը մահացել է Սաութհեմփթոնում, 1963 թվականի օգոստոսի 17-ին կոկորդի քաղցկեղից։ Թաղվել է Մանհեթենից 25 մղոն հյուսիս գտնվող Ֆերնքլիֆ գերեզմանատանը[6]։

Կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ունեցած ներդրման համար Հոլիվուդյան «Փառքի ծառուղում» արժանացել է № 6755 աստղի[10]։

Ընտրված ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարտելմեսի կողմից պատկերված տարբեր կերպարների կոլաժ (1920)
Նկարների կոլաժ տարբեր ֆիլմերից (1930)


Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1916 ֆ Պատերազմի հարսնացուները War Brides Արնո
1917 ֆ Կամիլլա Camille
1919 ֆ Տանը մնացած աղջիկը The Girl Who Stayed at Home Ռալֆ Գրեյ
1919 ֆ Երեք տղամարդ և մի աղջիկ Three Men and a Girl Քրիստոֆեր Քենթ
1919 ֆ Կոտրված փախչում է Broken Blossoms Չենգ Հուան
1919 ֆ Մռայլ օրեր Scarlet Days Ալվարեզ
1920 ֆ Կուռքի առաջ պարել The Idol Dancer Դեն ՄակԳուայր
1920 ֆ Սիրո ծաղիկ The Love Flower Բրյուս Սանդերս
1920 ֆ Ճանապարհ դեպի արևելք Way Down East Դևիդ Բարտլետ
1926 ֆ Կամիլլա Camille Գաստոն
1928 ֆ Հանգույց The Noose Նիկի Էլկինս
1928 ֆ Լաքապատ տղա The Patent Leather Kid Լաքապատ տղա
1929 ֆ Հոգնած գետը Weary River Ջերի Լարաբի
1929 ֆ Բեռը Drag Դևիդ Քերոլ
1930 ֆ Աստվածների որդի Son of the Gods Սեմ Լի
1930 ֆ Առավոտյան պարեկություն The Dawn Patrol Դիկ Քորթնի
1931 ֆ Գողացված զարդեր The Stolen Jools կամեո
1932 ֆ «Բժիշկ» կեղծանվամբ Alias the Doctor Կարլ Բրեներ
1932 ֆ Ստվերները դեպի հարավ Բնօրինակ անունը հայտնի չէ Մարվին Բլեյք
1939 ֆ Թևեր ունեն միայն հրեշտակները Only Angels Have Wings Բաթ Կիլգալեն (Մաքֆերսոն)
1942 ֆ Սրիկաներ The Spoilers Բրոնկո Քիդ Ֆերոու
1959 ֆ Զանգ Բնօրինակ անունը հայտնի չէ Դևիդ (տիտրերում նշված չէ)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #101942432X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Find A Grave — 1996.
  5. 5,0 5,1 «History of the Academy» (անգլերեն). Կինոարվեստի և գիտության ակադեմիա. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  6. 6,0 6,1 6,2 Donnelley, Paul (2003). Fade to Black: A Book of Movie Obituaries (անգլերեն). Music Sales Group. էջեր 70–71. ISBN 9780711995123. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  7. IBDb profile of Caroline Harris; Deaths Last Night, Ironwood Daily Globe (Ironwood, Michigan) April 24, 1937, p. 11, c. 2.
  8. Pawlak, Debra Ann (2012). Bringing Up Oscar: The Story of the Men and Women Who Founded the Academy (անգլերեն). Pegasus Books. ISBN 9781605982168. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  9. «Richard Barthelmess». AllMovie (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին. {{cite web}}: Text "Biography, Movie Highlights and Photos" ignored (օգնություն)
  10. «Richard Barthelmess». Hollywood Walk of Fame (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Բարտելմես» հոդվածին։